«Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ իր կուսակցությունը չի մասնակցի Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրություններին, որը կկայանա հուլիսի 21-ին:
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած հայտարարության մեջ Սահակաշվիլին իր այս որոշումը բացատրում է նրանով, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն պետք է հնարավորություն տալ մեծամասնություն կազմել առանց հին քաղաքական ուժերին զիջումներ անելու: