ԱՄՆ զորքերը կտեղակայվեն Սաուդյան Արաբիայում: Սաուդյան Արաբիայի թագավորը հավանություն է տվել ԱՄՆ-ի այդ քայլին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Պենտագոնից հայտնել են, որ ԱՄՆ զորքերը կտեղակայվեն Սաուդյան Արաբիայում՝ պաշտպանելու Ամերիկայի շահերը՝ սպասվող հնարավոր սպառնալիքներից: Այս քայլը միաժամանակ պայմանավորված է Իրանի հետ լարվածության սրացմամբ:
Սաուդյան Արաբիան հաստատել է, որ Սալման թագավորն ընդունել է տարածաշրջանային «անվտանգությունն ու կայունությունն ուժեղացնելուն միտված այդ քայլը»: