Թրամփը սենատորներին առաջարկել է միասին քննարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկելու նպատակով Հանրապետական կուսակցության սենատորներին Սպիտակ տուն է հրավիրել:
Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում: