Ավտոլցակայանների մեծ մասում վառելիքը թանկացել է միջինը 5 թեթրիով, տեղեկացնում է Առաջին ալիքը։
«Regular» բենզինի մեկ լիտրի գինը Gulf ցանցում 2,57 լարի է, SOCAR ցանցում՝ 2,53 լարի, Rompetrol-ը՝ 2,54 լարի, Wissol-ը՝ 2,59 լարի։
Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին, բենզինը թանկացել էր ևս հինգ թեթրիով։ Մասնագետների համոզմամբ՝ գնի աճի պատճառը լարիի թուլացումն է և վառելիքի միջազգային գների բարձրացումը: