Ճապոնիայի հարավ-արևմուտքում Դանաս թայֆունի ազդեցության տակ հորդառատ տեղումների պատճառով երկրի մի շարք հատվածներում հայտարարված է վտանգի ամենաբարձր մակարդակ: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը:
Իշխանություննը խորհուրդ են տվել Նագասակի պերֆեկտուրայի Գոտո և Ցուսիմա քաղաքների բնակիչներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հարազատների և սեփական կյանքը փրկելու համար:
Գոտո քաղաքում տարհանում է հայտարարվել 36 հազար մարդու համար: Չդադարող անձրևները մեծացնում են սողանքների և գետերի հեղեղումների վտանգը: