Այսօր Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Ընտրությունների անցկացման նպատակով ձևավորվել է 199 ընտրատարածք: 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով և ևս 199-ը՝ միամանդատ տարածքներից: Միամանդատ ընտրատարածքների քանակն Ուկրաինայում նվազել է մինչև 26-ի՝ Ղրիմի՝ Ռուսաստանի հետ միանալու և Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի պատճառով: Արդյունքում, երկրի սահմանադրությամբ նախատեսված 450 ազգային պատգամավորների փոխարեն նոր Ռադան, ինչպես և նախորդը, կունենա 424 պատգամավոր: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գերագույն ռադայում ներակայացված լինելու համար համամաասնական ընտրակարգով կուսակացությունները պետք է հաղթահարեն 5%-անոց շեմը, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրվողներին բավարար է ստանալ միայն ձայների մեծամասնությունն իրենց ընտրատարածքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ընդհանուր 5980 թեկնածու: Մեծամասնական ընտրատարածքներում գրանցվել է 3220 թեկնածու, իսկ համամասնականում՝ 22 քաղաքական կուսակցություն, որոնց ցուցակներում ներառված է ընդհանուր 2747 թեկնածու: