Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դրական է գնահատել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովի հետ հանդիպումը: Այս մասին նա գրառում է կատարելTwitter-ում:
«Կայացավ դրական աշխատանքային հանդիպում Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովի հետ: Մենք խոսել են համագործակցության առաջընթացի և բոլոր ոլորտներում փոխանակման կարևորության մասին` նպաստելու մեր ժողովուրդների զարգացմանը», - նշել է Մադուրոն:
Ավելի վաղ Րյաբկովը հայտնել էր, որ Կարակասում հանդիպումներ է ունեցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի, գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, ինչպես նաև խորհրդակցություններ է անցկացրել ԱԳՆ հետ:
Positiva reunión de trabajo con Sergei Ryabkov, Viceministro de Asuntos Exteriores de la Federación de Rusia. Conversamos sobre la importancia de impulsar las relaciones de cooperación e intercambio, en todos los campos, para promover el desarrollo de nuestros pueblos. pic.twitter.com/rBRtP5TAP3
— Nicolás Maduro (@NicolasMaduro) July 21, 2019