Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 400 000 բանակ ունեցող թուրք զինվորականները պատրաստ են ներխուժել Կիպրոս, եթե պահանջվի պաշտպանել կիպրոսցի թուրքերին: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, գրում է CyprusMail-ը:
«Ողջ աշխարհը հետևում է մեր վճռականությանը: Որևէ մեկը կարող է չկասկածել, որ Թուքիայի հերոսական բանակը, որը (Հյուսիսային) Կիպրոսը դիտարկում է որպես իր հայրենիք, առանց վարանելու կգնա նույն քայլին, ինչին գնաց 45 տարի առաջ, եթե դա անհրաժեշտ է կիպրոսցի թուրքերի կյանքի ու անվտանգության համար»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանի հայտարարությունը կապված է թուրքերի՝ Կիպրոս ներխուժման 45-ամյա տարելիցի հետ: Միջազգային վերլուծաբանները Թուրքիայի նախագահի վերոնշյալ խոսքերը դիտարկում են որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված նախազգուշացում այն մասին, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործել Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ:
Աղբյուրը հավելում է, որ Էրդողանի հայտարարությունը կարող է պայմանավորված լինել վերջերս շրջանառվող այն տեղեկություններով, որ Մեծ Բրիտանիան մտադիր է Կիպրոսում տեղակայել F-35 կործանիչների մի մասը: