Հնդկաստանի Ասամի և Բիհարի նահանգներում ավելի քան 160 մարդ է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրևների հարուցած հեղեղումների պատճառով: Իսկ ընդհանուր առմամբ, այդ տարածաշրջաններում տարերքից տուժել է ավելի քան 10 միլիոն մարդ:
Հուլիսի 22-ի առավոտվա դրությամբ՝ 102 զոհված է արձանագրվել Բիհարում և 64-ն՝ Ասամում: Եվս մի քանի մարդ համարվում է անհայտ կորած: Հեղեղումն սկսվել է հուլիսի առաջին օրերին, ներկայումս ջուրն սկսել է իջնել, սակայն դա կարող է զբաղեցնել մի քանի շաբաթ: Ավելի քան 7,2 միլիոն մարդ է մնում հորդացման գոտում Բիհարում և ավելի քան 3,8 միլոնն՝ Ասամում: