Իրանի իշխանությունները բացահայտել և ոչնչացրել են լրտեսական ցանց՝ կազմված 17 անդամից: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ երկրի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը հղումով:
Նշվում է, որ լրտեսներն աշխատել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունում: Նրանց դատավճիռներն արդեն կայացվել են, որոշները մահապատժի կենթարկվեն, հայտնում է Fars գործակալությունը: