Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադիլ ալ Ջուբեյրը միջազգային հանրությանը կոչ է արել զսպել Իրանին և անընդունելի է համարել բրիտանական Stena Impero լցանավի կալանումը։
«Իրանը պետք է իմանա, որ նրա գործողությունները, մասնավորապես` բրիտանական լցանավի կալանումը, միանգամայն անընդունելի են։ Ծովային նավագնացության ազատության ցանկացած խախտում միջազգային իրավունքի ոտնահարում է»,- ասել է ալ-Ջուբեյրը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) ՌԾՈւ-ն Հորմուզի նեղուցում, Իրանի տարածքային ջրերում կալանել էր բրիտանական Stena Impero լցանավը և հետագայում ուղեկցել Բենդեր Աբաս նավահանգիստ։