72 տարեկան հասակում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Կազմակերպության քարտուղարությունը նաև տարածել է Ամանոյի հայտարարությունը, որում նա նախատեսում էր Գործակալության կառավարիչների խորհրդին գրավոր տեղեկացնել իր հրաժարականի մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամանոն կարող է լքել գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնը 2020 թվականի մարտին հիվանդության պատճառով: