Իրանը և լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» կազմակերպությունն օգնություն են ցույց տալիս Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին և անմիջականորեն սպառնում Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը: Հուլիսի 21-ին Twitter-ի իր էջում գրառում է արել ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը:
Նա պնդում Է, որ Իրանը և «Հըզբոլլահն» օժանդակում են Բոլիվարյան Հանրապետությունում Մադուրոյի կողմից իրականացվող «անմեղ վենեսուելացիների ռեպրեսիաներին, խոշտանգումներին և սպանություններին, ինչպես նաև անմիջականորեն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը»: