Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակագեր է անվանել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակարգեր են», - TGRT-ի եթերում ասել է ԱԳ նախարարը:
Դավութօղլուի խոսքով՝ Անկարան մտադիր է «մինչև 2020 թվականը գործարկել C-400 զենիթահրթիռային համակարգերը»: