«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է ռուսական ինքնաթիռների Հայաստան տեղափոխման գործընթացը։
Մեկ այլ հարցի, թե նոր սպառազինության հետ կապված ի՞նչ ծագրեր կան, նախարարը պատասխանեց. «Չեմ կարող խոսել դրա մասին, բայց ռազմական անակնկալներ լինելու են»։