Իսրայելցի զինվորականները երկուշաբթի գիշեր ձերբակալել են հետախուզվող 19 պաղեստինցու Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր շրջաններում։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորները ոստիկանության և սահմանապահ ոստիկանության աջակցությամբ ձերբակալել են 19 պաղեստինցու, որոնք հետախուզվում էին ահաբեկչական գործունեությանն աջակցելու, զանգվածային ահաբեկչությանը, անկարգություններին և բռնի գործողություններին մասնակցության համար»,- ասվում է զինվորականների տարածած հայտարարությունում։
Ձերբակալվածները հարցաքննության համար տեղափոխվել են Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայություն (ՇԱԲԱԿ, հակահետախուզություն):