Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբոլգում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ու նրա ղեկավարած «Ժողովրդի ծառա» կուսակցությանը՝ Վերին ռադայի ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ։
«Համոզված եմ, որ նոր խորհրդարանն ու կառավարությունը կշարունակեն բարեփոխումները էլ ավելի մեծ ջանքերով»,-նշել է նա՝ հույս հայտնելով, որ հայ-ուկրաինական համագործակցության համար նոր հնարավորություններ կբացվեն։
Արտահերթ ընտրություններն Ուկրաինայում կայացել են կիրակի, փոխանցում է Panorama.am-ը։