ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են հաղթել պատերազմն Աֆղանստանում ամենասեղմ ժամկետներում:
«Ես մեկ շաբաթում կարող եմ հաղթել այդ պատերազմը», - ասել է Թրամփը Սպիտակ տանը Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ հանդիպումից հետո: ԱՄՆ նախագահի խոսքերով՝ «Աֆղանստանն երկրի երեսից կանհետանա 10 օրում»:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ չէր ցանկանա գնալ այդ ճանապարհով: «Ես չեմ ուզում սպանել 10 մլն մարդու», - ասել է Թրամփը: