ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցը պարեկավորող կոալիցիա է ստեղծում, որին կմիանա այլ երկրներ։ Այս մասին WFTV 9 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Մենք աշխատում ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության վարքագիծը փոխելու ուղղությամբ: Եվ մենք ստեղծում ենք կոալիցիա, որ պարեկություն կիրականացնի Հորմուզի նեղուցում, որպեսզի ծովային այդ ուղիները բաց պահի: Դրան կմասնակցեն երկրներ ամբողջ աշխարհից», - ասել է Պոմպեոն: