Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն օրենսդիրներին կոչ է արել թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում վերականգնել մահապատիժը, ինչն արդեն դատապարտել է համաշխարհային հանրությունը:
«Ես Կոնգրեսին խնդրում եմ վերականգնել թմրանյութերի և թալանի հետ կապված սարսափելի հանցագործությունների համար մահապատիժը», - ասել է նա՝ վկայակոչելով նաև երկրում խորը արմատացած կոռուպցիային: