Հուլիսի 23-ի գիշեր 5,4 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում։ Այս մասին տեղեկացրել է Հոնկոնգի դիտարանի սեյսմաբանական ցանցը, որը ստորգետնյա ցնցումները գրանցել է ժամը 00.59-ին։
Էպիկենտրոնը գտնվել է Պարսից ծոցի ափին, Բենդեր Աբաս նավահանգստից 160 կմ հարավ-արևելք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։