Աֆղանստանի իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել պարզաբանել Աֆղանստանում պատերազմը մի քանի օրվա ընթացքում հաղթելու իր հայտարարությունը: Այս մասին հաղորդում է Tolo News հեռուստաալիքը՝ նախագահի վարչակազմի հայտարարությանը հղումով:
«Մենք աջակցում ենք ԱՄՆ ջանքերին Աֆղանստանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, սակայն երկրի ճակատագիրը չի կարող որոշվել աֆղանական ղեկավարության բացակայությամբ օտարերկրյա առաջնորդների հանդիպման ժամանակ», - ընդգծվում է հայտարարությունում: Փաստաթղթում նշվում, որ երկրի իշխանությունները սպասում են դիվանագիտական խողովակներով Թրամփի դիրքորոշման պարզաբանմանը:
Հուլսիս 22-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Պակիստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է Աֆղանստանում պատերազմն հաղթել 10 օրվա ընթացքում, սակայն չի ցանկանում 10 մլն մարդ սպանել: