ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շրջանում իր վարչակազմը «շատ դրական նամակագրություն» է վարում Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայն-ը:
Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ փորձում է վերսկսել հյուսիսկորեական միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված բանակցությունները:
«Վերջին շրջանում շատ դրական նամակագրություն ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ»,- ասել է Թրամփը՝ հավելելով. «Երբ նրանք պատրաստ լինեն, մենք ևս պատրաստ կլինենք»:
Հյուսիսային Կորեան անցած շաբաթ զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը խախտի Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություն չանցկացնելու խոստումը, ապա միջուկային բանակցությունները սպառնալիքի տակ կդրվեն: