Պենտագոնն ամերիկացի զինվորականների և Black Hawk ուղղաթիռների օգնությամբ գաղտնի գործողություն է իրականացնում Վաշինգտոնի մերձակայքում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը ՝ գերատեսչության փաստաթղթին հղումով:
Գաղտնի առաքելությունը բացահայտվել է, երբ բանակը կոնգրեսին խնդրել է հավանություն տալ ֆինանսական միջոցների վերաբաշխմանը՝ «նոր գաղտնի թռիչքային առաքելության» համար ինքնաթիռների տեխնիկական աջակցության նպատակով հավելյալ 1,55 մլն դոլար տրամադրելու համար:
«Առանց հավելյալ ֆինանսավորման բանակը չի կարող իրականացնել այդ գաղտնի առաքելությունը», - հայտարարել են պաշտպանության նախարարությունում:
Bloomberg-ի տվյալներով ՝գործողությունը սկսվել է ֆինանսական տարվա սկզբին: