Արցախում պարարվեստը բարձր մակարդակի վրա է. Ստանիսլավ Պոպով
Կարծում եմ՝ շատ կարևոր նախաձեռնություն է Արցախում «Պար առանց սահմանների» սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային մրցույթ-փառատոնի անցկացումը:
ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի պարի միության նախագահ, պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը:
Ըստ նրա՝ պարը շարժումների լեզուն է, որը նաև միջազգային հաղորդակցման և շփման կարևոր միջոց է:
«ԱՀ նախագահի հետ քննարկել ենք մրցույթ-փառատոնին վերաբերող մի շարք հարցեր: Համոզված եմ, որ հաջորդ տարի մրցույթին ավելի շատ մասնակիցներ են ներգրավվելու: Արցախում առկա էնտուզիազմը, ցանկությունը և կիրքը լավ հիմք են հրաշալի պարազույգեր կազմելու համար», - ավելացրել է Ս. Պոպովը՝ նշելով, որ Արցախում պարարվեստը բարձր մակարդակի վրա է: