Այսօր հայտարարվեց, որ Միացյալ Թագավորության իշխող պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Նա նաև դառնալու է երկրի վարչապետը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Վարչապետի պաշտոնի համար պայքարում Ջոնսոնն առաջ է անցել արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթից: Սպասվում է, որ Ջոնսոնը պաշտոնապես կառավարության ղեկավարի պարտականությունները կստանձնի վաղը՝ հուլիսի 24-ին:
Հիշեցնենք, որ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ, վարչապետ Թերեզա Մեյը հրաժական տվեց հունիսի 7-ին Brexit-ի գործընթացն ավարտելու անկարողության մասին քննադատությունների պատճառով: