Առնվազն յոթ մարդ է զոհվել և տասնյակները վիրավորվել հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանական վարչության իր աղբյուրին:
Նրա խոսքով՝ զինյալները, որոնք իրենց ձեռքին են պահում Ռաշիդին արվարձանը քաղաքի արևմտյան ծայրամասում, գիշերային ժամերին կրակ են բացել ականանետներով և հրազենով: «Զոհերի և տուժածների մեծ մասն Էլ Համդանիայի և Էլ Ջամիլիայի շրջաններից են, որոնց նաև զգալի նյութական վնաս է հասցվել»,- նշել է աղբյուրը:
Սիրիական բանակի հրետանին ի պատասխան հրադադարի խախտման հարվածներ է հասցրել հրոսակային խմբավորումների դիրքերին և ոչնչացրել մի քանի հրթիռային կայանքներ, որոնցով կատարվում էր հրթիռակոծումը: