Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: