Միացյալ Նահանգները և Թուրքիան անվտանգության գոտի են ստեղծում Սիրիայի հյուսիսում: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի՝ հուլիսի 23-ին Անկարայում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան և ԱՄՆ-ը պետք է համակարգեն իրենց գործողությունները Սիրիայի հյուսիսում: Նշվում է, որ երկու երկրների զինվորականները մոտ օրերս կշարունակեն Սիրիայի հյուսիսում իրենց ծրագրերի քննարկումը:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարում էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն իրականացնելու հնարավորության մասին: