Չինաստանը վարում է ոչ մի դեպքում առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականություն: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի Պետխորհրդի Մամուլի գործերի գրասենյակ կողմից հուլիսի 24-ին հրապարակված «Նոր դարաշրջանում Չինաստանի ազգային պաշտպանության սպիտակ գրքում», փոխանցում է ТАСС-ը:
Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը միշտ հետևել է «միջուկային զենքի անվերապահորեն չկիրառման» և այդպիսի զենք չունեցող երկրներին և տարածաշրջաններին «դրանով չահաբեկելու» սկզբունքին:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Չինաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքի ցանկացած այլ երկրի հետ և պահպանում է իր միջուկային ներուժն ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ մակարդակում: