Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լեհաստան կժամանի՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցի միջոցառումներին, որը կնշվի սեպտեմբերի 1-ին: Հուլիսի 24-ին այս մասին Polsat հեռուստաալիքի եթերում հայտնել Է Լեհաստանի նախագահի մամուլի քարտուղար Բլաժեյ Սպիխալսկին:
«Տիկին կանցլերը հայտնել Է, որ ներկա կլինի»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ պարբերաբար հաստատումներ են ստացվում տարբեր երկրներից, այդ թվում Արևելյան գործընկերության պետություններից (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)»: «Մեզ համար կարևոր Է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու 80-րդ տարելիցի առթիվ միջոցառումներին մասնակցեն այլ երկրների, այսօրվա դրությամբ մեր մերձավոր դաշնակիցների հնարավորինս շատ ներկայացուցիչներ, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարները»,- նշել Է Սպիխալսկին: