Իտալիայում սկսվել Է տրանսպորտային հատվածի աշխատողների մեծ ծավալների հասնող գործադուլը: Ինչպես հուլիսի 24-ին հաղորդել Է Corriere della Sera թերթը, 09:00-ից (Երևանի ժամանակով 11:00-ից) դադարել են երթևեկել տարածաշրջանային գնացքներն Ապենինների ամբողջ տարածքում:
Գործադուլը կտևի մինչև 17:00-ը և չի ընդգրկի արագընթացիկ երկաթուղային գծերի աշխատողներին:
Չորս ժամով աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարել են նաև ավտոբուսների վարորդները, մետրոյի և տրամվայների մեքանվարները: Հռոմում գործադուլը տեղի կունենա 12:30-ից (Երևանի ժամանակով 14:30-ից) մինչև 16:30-ը (Երևանի ժամանակով 18:30-ը):