Թեհրանը պատարստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի: Այս մասին հուլիսի 24-ին հանրապետության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք միշտ պատարստ ենք արդարացի և օրինական բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի՝ երկխոսության կամ էլ բանակցային գործընթացի պատրվակով»,- նշված է Ռոուհանիի հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում:
Պետության ղեկավարը նաև մեղադրել է Սաուդյան Արաբիային և Իսրայելին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու մեջ: