«Անհրաժեշտություն կա, որ Հայաստանի տնտեսական հեղափոխության ու տնտեսական զարգացման հետ համաչափ լինի նաև Արցախի զարգացումը, այսինքն՝ Արցախի ենթակառուցվածքներն, ու ամբողջ այն միջավայրը, որ Հայաստանում կա պետք է այնտեղ էլ այդ միջավայրը ստեղծել: 2020-ին ընտրություններ ունենք Լեռնային Ղարաբաղում և համոզված եմ, որ դրանք լինելու են ազատ արդար ընտրություններ և հնարավորություն կստեղծեն, որ առավել ակտիվ աշխատենք», - Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Չնայած տնտեսական ներդաշնակ զարգացման հայտարարվող բարի նպատակին՝ Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունն իր մեջ բացասական մեսիջ է պարունակում և կարող է մեկնաբանվել, որպես միջամտություն Արցախի ներքին գործերին: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի ներքին գործերին վերաբերող և, մասնավորապես թավշյա հեղափոխությունն Արցախ արտահանելու անհրաժեշտության մասին հայտարարություններ պարբերաբար են հչում ՝ այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով:
Հայաստանի իշխանությունները պետք է ավելի զգուշավոր լինեն Արցախի հետ հարաբերություններին առնչվող հայտարարություններում, քանի որ դրանք վերաբերում են ոչ միայն Հայաստան-Արցախ երկկողմ հարաբերություններին:
Նման հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայկական երկու պետությունների հարաբերություններում: Ի դեպ, այդ լարվածության անուղղակի խոստովանություն կար նաև ԱԽ քարտուղարի հայտարարությունում՝ Հայաստանի իշխանություններն Արցախի հետ առավել ակտիվ համագործակցությունը կապում են 2020 թվականի ընտրությունների հետ: Պետք է հսկատ գիտակցել, որ իշխանությունների տարաձայնությունները անվտանգային լուրջ մարտահրավերներ են առաջացնում: Բացի այդ, Արցախի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունների որդեգրած մոտեցումը հարվածում է նաև Արցախի սուբեյկտայնությանը և Արցախը, որպես լիիրավ կողմ, բանակցային սեղան վերադարձնելու հեռանկարին, որն այս պահին բանակցություններում մեր առաջնահեթություններից է համարվում: Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վարչապետի հիմնական թեզը, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, քանի որ վերջինիս բնակչությունն իրեն չի ընտրում, համոզիչ չեն հնչում միջազգային հանրության և մասնավորապես համանախագահների համար Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի ներքին գործերին ակնհայտ միջամտության ֆոնին:
Տարակուսանք է առաջանցում նաև Արցախում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ԱԽ քարտուղարի հայտարարությունը: Տպավորություն է ստեղծվում, որ նախկինում Արցախում ընտրություններն այդպիսին չեն եղել, այնինչ Արցախի ընտրություններն իրենց թափանցիկության և ազատության առումով երբեք կասկած չեն առաջացրել ՝ այդ թվում օտարերկրյա դիտորդների և Արցախի ընդդիմադիր ուժերի մոտ: