ԱՄՆ-ի հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետության նահանգապետ Ռիկարդո Ռսելիոն հայտարարել է, որ պաշտաթող է լինում սկանդալի հարուցած բողոքների պատճառով: Նրա ելույթը հեռարձակվել է Facebook-ում:
Նշենք, որ նահանգապետի պաշտոնաթողության պահանջով ցույցերը Պուերտո Ռիկոյում շարունակվել են մեկ շաբաթից ավելի: Դրանք սկսվել են էլեկտրոնային նամակագրության հրապարակումից հետո, որն իր օգնականի հետ վարել է Ռոսելիոն: Նա քամահրանքով է խոսել ավելորդ քաշից տառապող բնակչի մասին, որի հետ լուսանկարվել է, օգտագործել է ցենզուրայից դուրս և գռեհիկ արտահայտություններ կին քաղաքական գործչի և փոպ երգիչ Ռիկի Մարտինի վերաբերյալ: