ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել ԱՄՆ Կոնգրեսի 3 բանաձևի վրա, որն արգելում է առանց օրենսդիրների հավանության ամերիկյան զենքի վաճառքն արաբական երկրներին։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նախագահի գնահատմամբ՝ այդ փաստաթղթերը միայն կթուլացնեն ԱՄՆ-ի գլոբալ մրցունակությունը և կվնասեն Վաշինգտոնի գործընկերական հարաբերություններին։
Հիշեցնենք, որ այժմ ԱՄՆ-ում գործող օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ի զենքի արտահանումը պետք է տեղի ունենա միայն օրենսդիրների հավանությամբ։ Այդ օրենքը շրջանցել փորձել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄէ-ի և Հորդանանի հետ ընդհանուր 8,1մլրդ դոլար արժողությամբ 22 համաձայնագիր առաջ տանելու համար: Այդ միջոցները ձեռնարկվել են Իրանի դեմ արաբական երկրներին զինելու համար: