92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեժի Կաիդ աս-Սեբսին: Այս մասին հայտնել է երկրի ղեկավարի գրասենյակը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թունիսի նախագահին լուրջ հիվանդության պատճառով տեղափոխել են ռազմական հոսպիտալ: Աս-Սաեբսիին անցյալ շաբաթ արդեն հոսպիտալացրել էին: