ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրականորեն է գնահատում փոխգործակցությունը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ՝ չնայած վերջերս Փհենյանի կողմից փոքր հեռահարության երկու հրթիռների արձակումներին: Հուլիսի 25-ին այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:
Մեկնաբանելով արձակումների մասին հաղորդումները՝ Թրամփը նշել է. «Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի հետ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում»: ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ «շատ լավ շփումներ ունի» Կիմ Չեն Ունի հետ: «Տենենք, թե հետո ինչ կլինի,- հավելել է Թրամփը: