Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հրաժարվել է վերսկսել Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները, հայտնում է The Guardian թերթը:
Յունկերը փաստաթղթի ներկայիս տարբերակն անվանել է «լավագույն ու միակ հնարավորը»: Միաժամանակ նա հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստ է վերլուծելու Ջոնսոնի առաջարկության համապատասխանությունն առկա համաձայնագրի պայմաններին: