Մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ ստանձնել Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի գործառույթները, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է «Այսօր»-ը։
ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ փաստաթղթի մշակման համար հսկայական աշխատանք է կատարվել։
«Ինչու ենք որոշել մշակել նորը, պատճառները բազմաթիվ են, 12 տարի առաջ է ստեղծվել գործողը, որից հետո Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել», - ասաց նա։
Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանի գլխավոր մարտահրավերը շարունակում էն մնալ Արցախի շուրջ զարգացումները։
«Մենք անհրաժեշտություն ենք տեսնում ընդլայնել անվտանգության հայեցակագը, մենք համոզված ենք, որ մեր հզորությունը գալիս է մեր դավանած գաղափարներից, երկրի առաջնորդներից ու երկրի հեղինակությունից», - ասաց ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով՝ անհերքելի է, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի անվտանգության հարցերը փոխկապակցված են։
ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ անհրաժեշտ է ձևավորել փաստաթուղթ, որը կլինի ճկուն։