Էկվադորի իշխանությունները որոշում են կայացրել այցագրային ռեժիմ սահմանել Վենեսուելայի հետ այդ երկրից մեծ թվով միգրանտների պատճառով: Հուլիսի 25-ին այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Լենին Մորենոն:
Նախագահի խոսքով՝ վենեսուելացիների համար նախատեսված են երկու տեսակի այցագրեր: Հատուկ այցագրեր այն վենեսուելացիների համար, ովքեր ցանկանում են ժամանել էկվադոր՝ միգրացիայի մասին օրենքին համապատասխան և այցագրերի երկրորդ տեսակը՝ նախատեսված նրանց համար, ովքեր արդեն գտնվում են Էկվադորում:Նրանք կարող են երկրում մնալու թույլտվություն ստանալ «մարդասիրական նկատառումներով», եթե չեն խախտել Էկվադորի օրենքները: