Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու հակառակորդների թիվը գերազանցել էանկախության կողմնակիցների թվին: Այդ մասին են վկայում ինքնավարության կառավարությանը կից հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից հուլիսի 26-ին հրապարակված հարցման տվյալները:
Ըստ կենտրոնի տեղեկատվության՝ հարցման մասնակիցներին տրվել է հարց, թե նրանք ցանկանում են արդյոք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա: Հարցվածների 44 տոկոսը պատասխանել է դրական, մինչդեռ 48,3 տոկոսը հանդես է եկել Իսպանիայի կազմից դուրս գալուն դեմ:
Հարցմանը, որն անցկացվել է հունիսի 25-ից մինչև հուլիսի 17-ը, մասնակցել է շուրջ 1,5 հազար մարդ: