ՉԺՀ-ի Մարդու իրավունքների ուսումնասիրման ընկերությունը հուլիսի 26-ին հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է արվում Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության խնդրին՝ նշելով, որ այն վկայում է հանուն մարդու իրավունքների պայքարի՝ ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության ապարդյունությունը:
«ԱՄՆ-ն իրեն ներկայացնում է որպես «մարդու իրավունքների պաշտպան», սակայն ունակ չէ և չի ձգտում լուծելու սեփական ներքին հակասությունները, որոնք վերաբերում են ռասայական խտրականությանը,- հայտարարված է զեկույցում: