Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հին տապանակի և նոր Սբ. Եկեղեցու հիշատակի տոնը:
Հին Ուխտի տապանակը Հին կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը:
Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով:
Տոնը կատարվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը, հայտնում է Qahana.am-ը: