Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել A&R տուր օպերատորի ուղևորների համար։ Նրանց համար հատուկ չվերթ է իրականացվելու։
Հայտարարության մեջ ասված է․ «Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվևրթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով»։
Վերոհիշյալ տեղեկությունը վերաբերում է A&R տուր օպերատորի ուղևորներին։
ՀՀ դեսպանության «ԹԵԺ ԳԻԾԸ» կվերսկսի գործել հուլիսի 27-ին Եգիպտոսի ժամանակով ժամը 09:00-ից։