Այսօր՝ հուլիսի 27-ին, կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ հանդիպումը: Գործող չեմպիոն Պորտուգալիան, որը երրորդ անգամ անընդմեջ է դուրս գալիս եզրափակիչ, կհանդիպի Իսպանիային։
Armsport.am-ը գրում է․ «Հուլիսի 14-ից Երևանն աննախադեպ հնարավորություն ուներ հենց մարզադաշտերից հետևելու Եվրոպայի ծագող աստղերի խաղին. Հայաստանն ընդունում էր Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը:
Այս ամռանը Հայաստան եկան Եվրոպայի ապագա աստղերը ու փորձեցին երևանյան երեկոներն ավելի ֆուտբոլային դարձնել:
Ընդունեցինք այդ նվերը թե ոչ, այլ հարց է, փաստը մնում է փաստ, որ ունեինք բացառիկ հնարավորություն մարզադաշտ գնալու ու իրական եվրոպական ֆուտբոլ տեսնելու»: