ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ֆրանսիական գինու համար մաքսատուրքեր սահմանել՝ որպես տուգանք։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Թվիթերյան իր միկրոբլոգում՝ ի պատասխան ֆրանսիական նոր «թվային հարկերի», որոնք տարածվում են նաև ամերիկյան ընկերությունների վրա, հայտնում է Reuters-ը:
«Առաջիկայում մենք կհայտարարենք ծանրակշիռ գործողությունների մասին, դա կլինի մեր պատասխանը Մակրոնի անխոհեմությանը: Ես միշտ ասել եմ, որ ամերիկյան գինին ֆրանսիականից լավն է», - գրել է Թրամփը:
Ֆրանսիան ավելացրել է տեխնոլոգիական հսկաների եկամտային հարկերը, ինչը կտարածվի ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական և ասիական ընկերությունների, այդ թվում՝ Amazon-ի, Apple-ի, Facebook-ի և Google-ի վրա: