Շուրջ 40 հազար լիտր դիզելային վառելիք է թափվել շրջակա միջավայր Չիլիի հարավում CAP լեռնարդյունաբերական և պողպատաձուլական ընկերության տերմինալում տեղի ունեցած դեպքի պատճառով, հաղորդում է Life-ը:
Իշխանությունները արտակարգ դեպքի վայր են ուղարկել նավեր՝ հետևանքները վերացնելու համար: Ինչպես նշել է տարածաշրջանի ծովային վարչության ղեկավար Ռոնալդ Բաշը՝ եղանակը դեռ խոչընդոտում է վառելիքի տարածմանը:
«Դեռևս մենք չենք կարող ասել, որ վառելիքը թափվել է միայն այդ տարածքում, սակայն պետք է սպասենք մեր միջոցների ժամանելուն լիարժեք պատկերացում կազմելու, թե ինչ է այդտեղ կատարվում»,-նշել է Բաշը: