Փոխնախագահի թեկնածու Ամրուլլա Սալեհի կողմից ղեկավարվող Green Trend քաղաքական շարժման գրասենյակի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 20-ի, ևս 50-ը տուժել է: Հուլիսի 29-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանությունների հայտարարությունը:
Պայթյունը որոտացել է մասնավոր համալսարանից ոչ հեռու, այնուհետև զինյալները ներխուժել են ուսումնական հաստատության շենք և գնդակոծել Green Trend-ի գրասենյակը, որը հարում է համալսարանի շենքին: Սալեհը վիրավորվել է:
Ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 150 խաղաղ բնակիչներ են տարահանվել շենքից: Գործողության ընթացքում Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են չորս հարձակվողների: