Երեք մարդ է զոհվել հուլիսի 28-ին Գիլրոյ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) գաստրոնմիական փառատոնի ժամանակ: Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է քաղաքի ոստիկանության պետ Սքոտ Սմիթին՝ նշելով, որ կասկածյալը ոչնչացած է:
Նրա խոսքով՝ կասկածյալը, ենթադրաբար, ներթափանցել է տարածք, որտեղ տեղի էր ունենում փառատոնը, ցանկապատի վրայով: Նա կրակ է բացել մարդկանց վրա և դրանից հետո շատ չանցած գնդակահարվել է կարգի պահապանների կողմից:
«Առնվազն 15 մարդ տուժել է,- ասել է Սմիթին:- Զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ կասկածյալը»: